ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:
Դժվարանցանելի են միջպետական նշանակության Երևան - Գյումրի - Բավրա - Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին - Անի ճանապարհահատվածը և հանրապետական նշանակության Հոռոմ - Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածը:
Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում: